Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Իրանի հետ հարաբերությունները կենսական են Հայաստանի համար


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման երեք տարիներին հայ - իրանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն և պայմանավորված են ինչպես պատմամշակութային ընդհանրություններով, այնպես էլ փոխադարձ տնտեսական շահերով, աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկություններով, տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

Զրուցակիցները երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Իրանի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում շարունակաբար խորացող և ամենատարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերված աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ հետագայում էլ հնարավորինս օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG