Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ռմբակոծել է «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում


Ռուսաստանը տեղեկացրել է, որ անցած օրվա ընթացքում իր ինքնաթիռները 20 մարտական առաջադրանք են իրականացրել և խոցել «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսաստանյան օդուժը սեպտեմբերի 30-ից սկսված գործողությունների արդյունքում զգալի վնաս է հասցրել «Իսլամական պետությանը»:

Արևմուտքը և Սիրիայի ընդդիմությունը պնդում են, որ «Իսլամական պետությունից» բացի Ռուսաստանը նաև հարվածներ է հասցնում ապստամբների դիրքերին` այդպիսով օգնելով իր դաշնակցին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG