Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպումներ է ունենում Նյու Յորքում


Վրաստանի ԱԳ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի ԱԳ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ, կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում գործակցության սերտացումը։ Նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների։ Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը։ Երկխոսությունը շարունակելու նպատակով Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է Երևան։

Նալբանդյանը հանդիպել է նաև Կոնգոյի արտգործնախարար Ժան-Կլոդ Գակոսոնիին: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Էստոնիայի արտգործնախարար Մարինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, դրանց նոր իրավական հենքի շուրջ բանակցությունների մեկնարկի շուրջ։

Նույն օրը տեղի է ունեցել Նալբանդյանի և Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաֆարիի հանդիպումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրաքում կայունացման գործընթացի, Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի, փոքրամասնությունների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։ Իբրահիմ Ալ Ջաֆարին ներկայացրել է երկրում անվտանգության ապահովման ուղղությամբ Իրաքի իշխանությունների ջանքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG