Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի պապին


Ֆիլադելֆիայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներ այցելած Հռոմի պապին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության համար։

«Հայերի հետ կատարվածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ապրիլի 12-ին Վատիկանում հայտարարել էր Ֆրանցիսկոս պապը։ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը անթույլատրելի է համարում չարիքը թաքցնելը կամ ուրանալը։

«Շնորհակալ ենք, Հռոմի պապ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, երբեք չենք մոռանա 2015 թվականը», - գրված է եղել ամերիկահայերի շնորհակալական պաստառների վրա։

Հռոմի պապը այս շաբաթ առաջին անգամ այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան մեծ ջերմությամբ են ընդունել։

Երեկ Հռոմի պապին Սպիտակ տանն ընդունել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Այսօր Ֆրանցիսկոս պապը այցելել է ՄԱԿ: Իր ելույթում նա խնդրել է հոգատար լինել միմյանց նկատմամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Հռոմի պապին այցի համար շնորհակալություն է հայտնել վեց լեզվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG