Մատչելիության հղումներ

Ուորլիքը արդյունավետ բանակցություններ է ակնկալում Նյու Յորքում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիք, արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ արդյունավետ բանակցություններ է ակնկալում: Այդ մասին ամերիկացի դիվանագետը գրել է Թվիթերում՝ ժամանելով Նյու Յորք:

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այսօր է մեկնում Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև հանդիպելու է Մինսկի խմբի համանախագահների ու իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG