Մատչելիության հղումներ

Դուշանբեում հանդիպել են Հայաստանի և Ղրղըզստանի ԱԳ նախարարները


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ղրղըզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնման համար։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում էին ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG