Մատչելիության հղումներ

Ղարաբաղի արտգործնախարարն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին


Լուսանկարը՝ Ղարաբաղի արտգործնախարարության
Լուսանկարը՝ Ղարաբաղի արտգործնախարարության

Երեկ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանականներին։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ խորհրդարանականները Ղարաբաղ են ժամանել ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։

Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության հաստատման և խորացման առումով։

Հյուրերի խնդրանքով Միրզոյանը մանրամասն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորելով Ղարաբաղի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացում, որպես վերջնական կարգավորմանը հասնելու առանցքային գրավական։

Կարեն Միրզոյանը նաև ներկայացրել է Ղարաբաղում ժողովրդավարական զարգացումներն ու պետականաշինության գործընթացը, ընդգծելով, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական են անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու իրենց ձգտումներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG