Մատչելիության հղումներ

Կփոխհատուցվի սահմանամերձ համայնքների առաջին կուրսի ուսանողների կիսամյակի ուսման վարձը


Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, արխիվ
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը, արխիվ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի սահմանամերձ որոշ համայնքների՝ պետական, ոչ պետական, միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի առաջին կուրսերում սովորող ուսանողների 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը։

Հիմնադրամի փոխանցմամբ, ցանկում ընդգրկված համայնքներն են՝ Արարատի մարզ՝ Երասխ, Գեղարքունիքի մարզ՝ Վահան, Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Տավուշի մարզ՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր։

ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով, հիմք են ընդունվել սահմանամերձ այն համայնքները, որոնք կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն։

«Նշված համայնքների 1-ին կուրսերի ուսանողները ՀԵՀ-ին պետք է դիմեն անձամբ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թվականի հոկտեմբերի 2-ն է», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG