Մատչելիության հղումներ

Կառավարությունը կփոխհատուցի Տավուշի համայնքներում բնակիչների կրած վնասները


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Այսօր Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ, ծանոթացել սահմանային գոտում առկա իրավիճակին, այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և խնդիրներին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է, որ «հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG