Մատչելիության հղումներ

Ֆինլանդիայի վարչապետը պատրաստ Է իր տանը տեղավորել միգրանտներին


Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյա, արխիվ
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյա, արխիվ

Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան պատրաստ Է իր տունը տրամադրել երկիր ժամանող միգրանտներին, որպեսզի օրինակ ծառայի Եվրամիության մյուս երկրների համար: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սիպիլյայի խոսքով, երկրի հյուսիում գտնվող իր տունը կարող Է հանգրվան դառնալ ապաստան ստանալու խնդրագիր ներկայացրած փախստականների համար:

Տարեսկզբից Ֆինլանդիա Է ժամանել շուրջ 7 հազար փախստական, որոնք դիմել են ապաստան տրամադրելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG