Մատչելիության հղումներ

Ուորլիք․ «Նման սրացումն անընդունելի է»


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում վերահրապարակել է ականանետի արկի՝ ԼՂ պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարը:

«Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ենթադրաբար օգտագործվել է ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրացումն անընդունելի է»,- գրել է դեսպան Ուորլիքը։

ԼՂ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին հաղորդել էր, որ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ է կիրառում և որպես ասվածի վկայություն հրապարակել էր մի շարք լուսանկարներ:

Մեկ այլ գրառմամբ էլ Ուորլիքը դատապարտել է քաղաքացիական անձանց թիրախավորումը և վերահաստատել հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային լուծում գտնելու իր պատրաստակամությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG