Մատչելիության հղումներ

Պողոսյան. Երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը կարգավորվելու է Ընտրական օրենսգրքով


Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյան, արխիվ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյան, արխիվ

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։

Քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին պատասխանում են նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը:

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ Վարդան Պողոսյանը հաստատեց, որ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը կարգավորվելու է Ընտրական օրենսգրքով: Միաժամանակ, հանձնաժողովի անդամը վերահաստատեց, որ «կայուն մեծամասնություն» հասկացությունը մնալու է նոր սահմանադրության նախագծում:

Նշենք, որ ըստ հրապարակված նախագծի, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Այս դրույթը քննադատվել է Վենետիկի հանձնաժողովի և ընդդիմության կողմից։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG