Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 39-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ


Քննչական կոմիտեի շենքը
Քննչական կոմիտեի շենքը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում 39-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սեպտեմբերի 1-ին քաղաքացի Կարինե Աղաբեկյանի եղբոր կինը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 10:40-ի սահմաններում, Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնում Կ. Աղաբեկյանը մահացել է՝ Երևան քաղաքի «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ի բժիշկների կողմից կատարված սխալ ախտորոշման և վիրահատման արդյունքում:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Մոր և մանկան առողջության պահպանության գիտահետազոտական կենտրոն»-ում օգոստոսի 19-ին հեռացվել է Կ. Աղաբեկյանի արգանդը, որից հետո՝ նույն օրը, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 1-ին մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG