Մատչելիության հղումներ

Ցուցարարներից մի քանիսը բերման ենթարկվեցին Բաղրամյան պողոտայից


Հայաստան -- Ոստիկանությունը ցուցարարին բերման է ենթարկում Բաղրամյան պողոտայից, Երևան, 1-ը սեպտեմբերի, 2015թ․
Հայաստան -- Ոստիկանությունը ցուցարարին բերման է ենթարկում Բաղրամյան պողոտայից, Երևան, 1-ը սեպտեմբերի, 2015թ․

Ոստիկանները քիչ առաջ Երևանի Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին:

Վերջիններս փորձում էին ճեղքել Նախագահական նստավայրի դիմացի մայթը պաշարած ոստիկանական շղթան և ներխուժել Բաղրամյան պողոտա:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Միհրան Ավագյանը հայտարարեց, որ ինքը զրուցել է բերման ենթարկված Մաքսիմ Սարգսյանի հետ: Վերջինս ասել է, որ ինքը գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում և ցուցարարներին հորդորել է չհեռանալ Բաղրամյան պողոտայից:

Նախաձեռնության անդամները ոստիկաններին 30 րոպե ժամանակ տվեցին բերման ենթարկված ցուցարարներին բաց թողնելու համար, հայտարարելով, որ հակառակ դեպքում կփակեն Բաղրամյան պողոտան:

Հիշեցնենք, ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարել էր, որ այսօրվանից պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել՝ թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG