Մատչելիության հղումներ

Ադրբեջանական օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա՝ Գերման Ստերլիգովին հարցաքննելու


Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ.
Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ.

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ընտանիքով Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների համատեղ հայտարարությունը:

Երեկ ժամը հինգին Ստերլիգովը Երևանից ժամանել էր Մոսկվա և պետական սահմանը անցնելուց հետո Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր։ Նրա փաստաբան Արթուր Հայրապետովը ասել էր, որ հավանաբար գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման հետ։ Փաստաբանն ավելի ուշ հայտարարել էր, որ Գերման Ստերլիգովը զրույցից հետո ազատ է արձակվել:

Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեության պատճառով Ստերլիգովի նկատմամբ «Ինտերպոլ»-ով հետախուզում էր հայտարարել։ Փաստաբան Հայրապետովը օգոստոսի 23-ին հայտնել էր, որ «Ինտերպոլ»-ը բավարարել է Ստերլիգովի պաշտպանական կողմի բողոքը և դադարեցրել է նրա նկատմամբ հետախուզումը՝ համարելով, որ գործարարի հետապնդումը Ադրբեջանի կողմից քաղաքական դրդապատճառներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG