Մատչելիության հղումներ

Վարչապետ. Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի թեկնածուներից մեկն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Լուսանկարը՝ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Վարչապետը թեկնածուների այլ անուններ չնշեց, միայն ասաց, որ հարցն այժմ քննարկում են նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նախարարի նշանակման հարցը կլուծվի 10-15 օրվա ընթացում։

Հիշեցնենք, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 14-ին նախագահի հրամանով ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ Մանուկյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Նա արդարադատության նախարար էր նշանակվել անցած տարի ապրիլին, իսկ մինչև այդ Վրաստանում Հայաստանի դեսպանն էր:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG