Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում զինծառայող է զոհվել


Արյունալի բախումներ Գերագույն ռադայի շենքի մոտ
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Ուկրաինայի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության բարեփոխումը, որը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում։

Լսումների ընթացքում Գերագույն ռադայի շենքի մոտ` Սահմանադրության հրապարակում, հավաքվել են մի քանի հարյուր արմատական ընդդիմադիրներ, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են արյունալի բախումների։

Արմատական ընդդիմադիր ակտիվիստի նետած մարտական նռնակի պայթյունից սպանվել է առնվազն մեկ զինծառայող, վնասվածքներ են ստացել շենքը պաշտպանող Ազգային գվարդիայի և ոստիկանական ջոկատի մոտ հարյուր զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG