Այսօր մեկնարկել է նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հանդիպումը խորհդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Հանձնաժողովի հետ այսօր արդեն հանդիպել են «Ժառանգության» ու Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչները։ Հանդիպման հրավերը մերժել է միայն Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)։
Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ խմբակցությունները հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը։ Նախագահի հետ հանդիպման չգնացին միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը։