Մատչելիության հղումներ

Կոալիցիոն ուժերը մեկ օրում 22 օդային հարված են հասցրել ԻՊ զինյալների դիրքերին


ԻՊ զինյալները գնդակահարում են գերիներին, արխիվ
ԻՊ զինյալները գնդակահարում են գերիներին, արխիվ

Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերը անցած օրվա ընթացքում 22 օդային հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում: Օդային հարվածների թիրախում են հայտնվել նավեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ռազմավարական ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության հրետանային համակարգ:

«Իսլամական պետության» զինյալներ, իրենց հերթին, առնվազն 70 մարդու են ձերբակալել Իրաքում՝ հասարակական ընդվզումը ճնշելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG