Մատչելիության հղումներ

Կոբզոնը կոչ է անում կասեցնել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները


ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակավոր կասեցնել, հայտարարել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը։

«Ես կդադարեցնեի դիվանագիտական հարաբերությունները, որպեսզի ամերիկացիները գիտակցեն, որ մեզ հետ այսպես վարվել չի կարելի, Ռուսաստանի հետ չի կարելի կատակել», - հայտարարել է Կոբզոնը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնային ժողովի (ԴԺ) Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ամերիկյան վիզայի հետ կապված սկանդալը։

Ամերիկյան իշխանությունները որոշել են Վալենտինա Մատվիենկոյին ԱՄՆ-ի մուտքի սահմանափակ վիզա տրամադրել ՄԱԿ-ում անցկացվելիք միջխորհրդարանական գագաթաժողովին մասնակցելու համար։ Այդ վիզան թույլ է տալիս գտնվել միայն Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ Նման վիզաներ Միացյալ Նահանգները նախկինում տալիս էր, օրինակ, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին կամ աֆրիկյան երկրների դիկտատորներին։ Ռուսաստանի պատվիրակությունը այս որոշման պատճառով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ում անցկացվելիք միջխորհրդարանական գագաթաժողովին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չնայած Եվրամիության սահմանած պատժամիջոցներին, Կոբզոնը, որի նկատմամբ ԵՄ-ն առանձին պատժամիջոց էր սահմանել, սեպտեմբերի 9-ին բուժման նպատակով կմեկնի Եվրոպա։ Այդ կապակցությամբ Կոբզոնը, մասնավորապես, ասել էր. - «Ես երախտապարտ եմ Պուտինին՝ բժշկական վիզա ստանալու հարցում միջնորդելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG