Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը հրաժարվել է գնալ Միացյալ Նահանգներ


Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը չեղյալ է համարել սեպտեմբերի վերջին նախատեսված այցը Միացյալ Նահանգներ: Ամբաևը որոշումը պատճառաբանել է հոկտեմբերի 4-ին նախատեսված խորհրդարանի ընտրություններով:

Ընդդիմադիր պատգամավոր Ռաֆշան Ջիինբեկովը հայտարարել է, որ Ատամբաևի որոշման հիմքում Ռուսաստանի վերաբերմունքն է Արևմուտքի նկատմամբ:

Ղրղըզստանը հուլիսին դադարեցրել էր ԱՄՆ-ի հետ 1993 թվականին կնքված համագործակցության համաձայնագրի իրականացումը: ​Նման որոշում է կայացվել բանտում գտնվող լրագրող, իրավապաշտպան Ազիմժոն Ասկարովին մրցանակ հանձնելու՝ ԱՄՆ-ի որոշումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG