Մատչելիության հղումներ

Ավստրիայում դիակներով լի բեռնատար է հայտնաբերվել. մահացածները փախստականներ են


Ավստրիայում հայտնաբերված բեռնատարը, 28-ը օգոստոսի, 2015թ.
Ավստրիայում հայտնաբերված բեռնատարը, 28-ը օգոստոսի, 2015թ.

Ավստրիայի ոստիկանությունը դիակներով լի բեռնատար է հայտնաբերել. փախստակնների 71 մահացած մարիմններ, այդ թվում՝ չորս երեխա և ութ կին: Ենթադրաբար նրանք Սիրիայից են: Մահացած փախստականները հայտնաբերվել են սառցարան բեռնատարում:

Այսօր Հունգարիայում երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են այս միջադեպին առընչություն ունելու մեջ: Մեքենան կանգնած է եղել Վիեննա-Բուդապեշտ արագընթաց ճանապարահի մոտ: Վարորդ կամ ուղեկցող այլ մարդիկ չեն եղել:

Եվրոպայի կենտրոնում, մահացած մարդկանացով, բեռնատարը հայտնաբերվել է երեկ: Ենթադրվում է, որ նրանք հերմետիկ փակ թափքում շնչահեղձ են եղել: Ըստ ոստիկանության, մեքենան ճանապարահի եզրին կանգնեցվել է հայտնաբերվելուց առնվազն 24 ժամ առաջ:

Ավստրիայի ոստիկանության խոսնակն ասել է, որ արդեն քայքայվող մարինների հագուստներում հայտնաբերվել են սիրիական ճամփորդական փաստաթղթեր:

Ավստրիայի ոստիկանությունը կասկածում է բուլղարա-հունգարական թրաֆիքինգի շրջանակներին:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG