Մատչելիության հղումներ

ՀԽ-ն ողջունում է «Ոտքի՛, Հայաստան»-ի գործունեությունը


«Հիմնադիր խորհրդարան»-ի (ՀԽ) քարտուղարությունը հայտարարում է, որ ողջունում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության գործունեությունը՝ նշելով՝ ««Ոտքի՛, Հայաստանը» «վառ է պահում ժողովրդական դիմադրության կրակը»»։

Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստանը»-ը կոչ էր արել ընդդիմադիր ուժերին պայքարի իասնական ճակատ ձևավորել։

«Այս համատեքստում ողջունելի է նաև «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը, որով նա քաղաքական ուժերին կոչ է անում ձևավորել Ժողովրդական վստահության կառավարություն: Ժողովրդի վստահությունը վայելող անցումային կառավարության ստեղծման առաջարկությունը համընկնում է «Հիմնադիր խորհրդարան»-ի ծրագրին: Միևնույն ժամանակ՝ ներկա փուլում ժողովրդի մոբիլիզացիան կարող է տեղի ունենալ քաղաքացիական ակտիվությանը զուգահեռաբար՝ ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, որին էլ արդեն ձեռնամուխ է եղել «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը», - Հայտարարում է ՀԽ՝ նշելով. - «Ակնկալում ենք, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության դիմումը լրացուցիչ ազդակ կդառնա այդ ուժերի համախմբման համար, և մենք կարճ ժամանակ անց մեր ժողովրդին կներկայանանք միասնական ճակատով և նրա գործնական ծրագրով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG