Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ-ի զորավարժություններին


Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերը մասնակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններին:

Էստոնիայի սահմանների մոտ անցկացվող 6-օրյա հավաքում ընդգրկված են 2 հազար զինվորականներ, 200 ռազմական մեքենաներ և 40 մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ օգոստոսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարության օպերատիվ խումբը և Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումը մեկնել է Պսկով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG