Մատչելիության հղումներ

Հայաստանը մասնակցում է ԱՊՀ երկրների ռազմաօդային զորավարժություններին


Երկիր-երկինք հրթիռային համակարգը ռուսական զինված ուժերի զորավարժությունների ժամանակ, արխիվ
Երկիր-երկինք հրթիռային համակարգը ռուսական զինված ուժերի զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, երեկվանից մեկնարկել են ԱՊՀ-ի երկրների համատեղ ռազմաօդային զորավարժությունները, որոնք կանցկացվեն մինչև սեպտեմբերի 11-ը: Ռուսաստանից բացի զորավարժություններին մասնակցում են ԱՊՀ-ի 5 երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Դրանցում ներգրավված են ավելի քան հազար զինվորականներ, ինչպես նաև երկիր-երկինք հրթիռային համակարգեր, կործանիչներ, մարտական ուղղաթիռներ և այլ զինտեխնիկա:

Զորավարժությունների ավարտից հետո զինտեխնիկան կտեղափոխվի Ռուսաստանի Աստրախանի մարզի Աշուլուկ ռազմակայան, որը ուկրաինական սահմանից 500 կիլոմետր է հեռու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG