Մատչելիության հղումներ

Մահացու պատահար Տավուշում փորսուղի որսի ժամանակ


Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում երեկ հարուցվել է քրեական գործ՝ մարզի 58-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «2015 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Տավուշի մարզում՝ «Մնգլտեղեր» կոչվող հանդամասում, ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է նույն մարզի 58-ամյա բնակիչ Ա. Աթոյանը։ Քննության տվյալներով՝ Տավուշի մարզի բնակիչներ 1971թ. ծնված Ա. Խանաղյանը և 1957թ. ծնված Ա. Աթոյանը վաղ առավոտյան «Մնգլտեղեր» կոչվող հանդամաս են գնացել՝ փորսուղ տեսակի կենդանու որս կատարելու համար։ Նախնական վարկածի համաձայն՝ ապօրինի որսի ժամանակ Ա. Խանաղյանն իրեն պատկանող ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանով կրակ է արձակել փորսուղի ուղղությամբ, որն անզգուշությամբ դիպել է սայթաքելու հետևանքով այդտեղ հայտնված, իր հետ որս կատարող Ա. Աթոյանի ձախ նստաշրջանին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել է»:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով՝ «անզգուշությամբ մահ պատճառելը», և 294-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «ապօրինի որս»:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են ԻԺ–58ՄԱ տեսակի երկփողանի 12 տրամաչափի որսորդական հրացանը, դեպքի պահին Խանաղյանի և Աթոյանի հագին եղած հագուստները: Խանաղյանի ձեռքերից և դեմքից վերցվել են փորձանմուշներ՝ փորձաքննություն նշանակելու համար:

Խանաղյանը ձերբակալվել է և հարցաքննվել որպես կասկածյալ:

Նախաքննությունը շարունակվում է :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG