Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան սեփական ժամային գոտին է սահմանել


 Փհենյան, արխիվ
Փհենյան, արխիվ

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է օգոստոսի 15-ից սկսած սեփական ժամային գոտին սահմանելու մասին, որը Փհենյանի ներկայիս ժամանակից ետ կլինի 30 րոպեով:

Այս մասին հաղորդում է CNN-ը, հիշեցնելով, որ այդ օրը ԿԺԴՀ-ում նշում են որպես Ճապոնիայի տիրապետությունից ազատագրման օր: Նոր ժամային գոտին համապատասխանում է Ճապոնիայի կողմից գաղութացվելուն նախորդած շրջանում գործող ժամային գոտուն:

«Ճապոնացի դաժան իմպերիալիստները, ի թիվս ժամանակին կատարած աններելի հանցագործությունների, նաև Կորեային զրկել են իր սովորական ժամանակից»,- ըստ CNN-ի, հաղորդել է ԿԺԴՀ-ի պաշտոնական աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG