Այսօր հրդեհ է բռնկվել Հայաստանի կառավարության թիվ 3 մասնաշենքի 7-րդ հարկում:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հրդեհը հանգցրել են ժամը 14.08-ին:
Մասամբ այրվել է 7-րդ հարկում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվապահական հաշվառման սենյակը՝ գույքով՝ 20 քմ: