Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ նահանգի հյուսիսում ավելի քան 20 մեծածավալ անտառային հրդեհներ են բռնկվել:

Նահանգապետ Ջերրի Բրաունը հայտարարել է, որ հրդեհների պատճառը մի քանի տարի շարունակվող երաշտն ու էքստրեմալ եղանակային պայմաններն են:

Հրդեհը զսպելու և մարելու համար ներգրավվել է շուրջ 8,000 հրշեջ: Իշխանությունները հաղորդում են, որ օգոստոսի 1-ին հրդեհի դեմ պայքարում մեկ հրշեջ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG