Մատչելիության հղումներ

Տարոն Աջեմօղլուն գլխավորել է աշխարհի նշանավոր տնտեսագետների ցուցակը


Տարոն Աճեմօղլու
Տարոն Աճեմօղլու

Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն հայտնվել է տնտեսագիտական հետազոտությունների հրատարակություններով զբաղվող RePEc (Research Papers in Economics) ակադեմիական հարթակի կողմից հրապարակված տնտեսագետների վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում:

Հայ պրոֆեսորը առաջատար է համարվել հարթակի անդամ հանդիսացող 2 հազար 223 տնտեսագետի գնահատման արդյունքում: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Աջեմօղլուն հետևում է թողել այնպիսի նշանավոր գիտնականների, ինչպիսիք են Հարվարդի համալսարանի տնտեսագետ Անդրեյ Շլեյֆերը, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Հեքմանը և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Բարոն:

1967 թվականին Ստամբուլում ծնված Տարոն Աջեմօղլուն սովորել է Գալաթասարայի վարժարանում, ապա կրթությունը շարունակել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում` ստանալով դոկտորի աստիճան: 2004 թվականից Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG