Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի դեմ ներկայացված մեղադրական եզրակացությունը


Դատախազությունը չի հաստատել ռուսաստանաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի դեմ խարդախության գործով ներկայացված մեղադրական եզրակացությունը: Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Լևոն Հայրապետյանը կասկածվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևից խարդախությամբ 700 հազար դոլար հափշտակելու մեջ:

«Դատախազը հաղորդել է, որ խարդախության մեղադրանքով Հայրապետյանի դեմ հարուցված գործը վերադարձվել է Քննչական կոմիտե՝ առանց հաստատման՝ ապացույցների անբավարարության հիմքով», - ասել է փաստաբանը: Մարգարյանի խոսքով՝ խարդախության մեղադրանքը ամբողջովին կառուցված է մեկ անձի՝ նախկին սենատորի մոր ցուցմունքի վրա:

Լևոն Հայրապետյանը նաև գլխավոր մեղադրյալն է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ գումարների յուրացման գործով: Անցած տարվա հուլիսին Հայրապետյանը կալանավորվեց, սակայն հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG