Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Ստերլիգովին ձերբակալելու որոշում կայացրեց


Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ․
Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ․

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի ձեռնարկատեր Գերման Ստերլիգովի նկատմամբ: Ադրբեջանի Նասիմինյան շրջանի դատարանը գործարարին ձերբակալելու որոշում է կայացրել:

Նույն հաղորդման համաձայն, Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել «Ստերլիգովի և այլոց նկատմամբ՝ առանց համապատասխան փաստաթղթերի պետական սահմանը ապօրինի հատելու, պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի» փաստերով:

Ստերլիգովին կալանավորելու գործում ներգրավվել է Ինտերպոլի ադրբեջանական բյուրոն, որն «իրականացնում է անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ», հավելում է աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG