Մատչելիության հղումներ

Գյոնյուլ․ ԼՂ հարցը Թուրքիայի համար նույնքան կարևոր է, որքան՝ Ադրբեջանի


Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլ, արխիվ
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլ, արխիվ

«Ժամանակն է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակում վերջ տալ Լեռնային Ղարաբաղի և ադրբեջանական այլ հողերի օկուպացմանը», - հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնյուլը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Վերջին իրադարձությունները ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում վերստին ապացուցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտությունը», - ասել է Գյոնյուլը:

Ըստ նրա՝ «տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը հնարավոր են միայն ադրբեջանական օկուպացված տարածքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում»:

Գյոնյուլի խոսքով՝ «սառը պատերազմի» ավարտից հետո միջազգային հանրության օրակարգի կարևորագույն հարցերից մեկը Ղարաբաղի հիմնախնդիրն է:

Ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական և բարեկամական կապերը՝ Վեջդի Գյոնյուլը հավելել է, թե հենց այդ պատճառով է «Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար դարձել նույնքան կարևոր, որքան՝ Ադրբեջանի»:

Նա հավաստիացրել է, թե Թուրքիան սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան խնդրի կարգավորման ջանքերը, բայց «փաստ է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը 20 տարվա ընթացքում չի կարողացել լուրջ հաջողությունների հասնել»:

Հավաստելով Ղարաբաղի հարցում պաշտոնական Անկարայի լիակատար աջակցությունը Բաքվին՝ Գյոնյուլը նշել է․ - «Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանի արդարացի պայքարը և միշտ կպահի այդ հարցը օրակարգում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG