Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան»-ը մեղադրում է ոստիկանությանը


«Ոտքի’, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Սանասարյան, արխիվ
«Ոտքի’, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Սանասարյան, արխիվ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված, հավաքների ազատության մասին օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համաձայն, 72-ժամյա նստացույցը Հանրապետության հրապարակի կենտրոնում խոչընդոտվեց ոստիկանության կողմից: Այս մասին հայտարարում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը։

«Բողոքի ակցիայի 30 մասնակցի դեմ ներգրավված է եղել մոտ 1000 ոստիկան, որոնցից առնվազն 500-ը գտնվում էին հրապարակի կենտրոնում, իսկ մյուսները՝ հարակից տարածքներում: Քաղաքացիական հանրությունը հակաժողովրդական ռեժիմի դեմ իր խաղաղ պայքարում, որպես սկզբունք, չի կարող ենթարկվել ոստիկանության անօրինական պահանջներին, ուստի մենք հաստատակամ ենք անցկացնել նստացույցը հրապարակի կենտրոնում: Ոստիկանությունն իր ապօրինի գործունեությունը քողարկելու համար ստիպված եղավ Հանրապետության հրապարակի կենտրոնը ինքնագլուխ հռչակել մշակույթի անշարժ հուշարձան: Դրանով ոստիկանությունը պատանդ դարձավ այդ «հուշարձանը» քաղաքացիներից պաշտպանելու ապօրինի գործառույթին։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը ի վիճակի չէ իր ողջ ուժերը ուղղել հրապարակի երկարատև շրջափակմանը, ուստի դատապարտված է լինելու զիջել քաղաքացիների օրինական պահանջներին», - ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։

«Ոտքի՛, Հայաստան»-ը կոչ է անում բոլորին, ով դեմ է իշխանությունների «հակաժողովրդական քաղաքականությանը, միանալ Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիաներին»:

«Քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հնարավորություն կստեղծի կազմակերպել ոստիկանության ուժերի երկարատև շրջափակումը հրապարակի կենտրոնում, որը մեր կարծիքով կարող է դառնալ քաղաքացիների հաղթանակի գրավական», - հայտարարում է նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG