Մատչելիության հղումներ

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց


Դիմակավոր ոստիկանները Տիգրան Խաչատրյանին ուղեկցում են դատարան, Երևան, 27-ը հուլիսի, 2015թ․
Դիմակավոր ոստիկանները Տիգրան Խաչատրյանին ուղեկցում են դատարան, Երևան, 27-ը հուլիսի, 2015թ․

Գորիսում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով շաբաթ օրը ձերբակալված Տիգրան Խաչատրյանին՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն այսօր մեղադրանք առաջադրվեց, նախաքննական մարմինը միջնորդեց նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց նաև, որ իր պաշտպանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Հայաստանի քննչական կոմիտեն, որի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում է քրեական գործը, այսօր տարածած հաղորդագրությունում նշում է․ - «Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս»:

Դատարանը ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում պետք է որոշի մեղադրյալի խափանման միջոցը հարցը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG