Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտեց Բելգիայի խորհրդարանի որոշումը


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Բելգիան փորձում է սևացնել թուրքական ինքնությունը, հայտարարում է պաշտոնական Անկարան՝ արձագանքելով նախօրեին Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Թուրքիայի արտգործնախարարությունը անարդար ու պատմական իրողություններին չհամապատասխանող քայլ է որակում բելգիացի խորհրդարանականների ընդունած որոշումը:

Բելգիայի խորհրդարանի բանաձևը կոչ է անում Հայաստանին և Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանը և ուղիներ հարթել տնտեսական ինտեգրացման համար: Թուրքական դիվանագիտական գերատեսչությունը, մինչդեռ, համոզմունք է հայտնում, թե նման որոշումները ոչ միայն որևէ կերպ չեն աջակցում հաշտեցմանը, այլ նաև, տվյալ դեպքում, հակասում են Թուրքիայի և Բելգիայի միջև ձևավորված հարաբերությունների ոգուն:

«Խստորեն դատապարտում ենք թուրք ժողովրդին անարդարացիորեն մեղադրող, պատմական փաստերն անտեսող այդ որոշումը»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում այսօր հրապարակված հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG