Էստոնիայի արտգործնախարարը ռուսաստանյան հատուկ ծառայություններին մեղադրել է այս տարվա օգոստոսին Տալլինում Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով փորձի փոխանակման ծրագրեր մշակելու վերաբերյալ:
Երևանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչումը պայմանավորված է Եվրամիությանն անդամակցելու ցանկությամբ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, հայտնում է ռուսական «Ինտերֆաքսը»։
Իրանի դեմ պատերազմը կապ չունի Թեհրանի միջուկային ծրագրի հետ, ԱՄՆ-ն պարզապես այս պատերազմով նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» երկիրը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին:
Իրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից երկրի դուրս գալու առաջարկը, հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիքզադը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է մամուլի հրապարակումները, թե առաջարկել է մեղմել Իրանի նկատմամբ պատժամիջոցները և ազատել իրանական սառեցված միջոցները՝ Թեհրանի կողմից միջուկային զիջումների դիմաց։
Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել բանակի անձնակազմի թիվը 15,500-ով ավելացնելու մասին՝ այն հասցնելով 2,441,630-ի, որից 1,550,500-ը զինծառայողներ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Բեռնել ավելին