Վիեննայի բանակցություններին զուգահեռ պաշտոնական Իսրայելը շարունակում է քննադատել միջազգային հանրությանը` Թեհրանի հետ համաձայնության գալու փորձերի համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է. - «Իրանն աշխարհի ամենավտնագավոր պետությունն է: Այն ահաբեկչություն է արտահանում ողջ աշխարհով մեկ: Երբ պատժամիջոցները վերացվեն, Իրանի տնտեսությունը տասնյակ, եթե ոչ հարյուր միլիարդավոր դոլարներ կստանա` ներդրումների տեսքով։ Եվ դա մի երկիր է, որ զարգացնում է միջուկային տեխնոլոգիաները»։