Մատչելիության հղումներ

Բլատերը մեղադրել է Սարկոզիին և Վուլֆին՝ ՖԻՖԱ-ի վրա ճնշում գործադրելու համար


Զեպ Բլատեր, արխիվ
Զեպ Բլատեր, արխիվ

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին նախագահները՝ Նիկոլյա Սրակոզին և Քրիստիան Վուլֆը քաղաքական ճնշում են գործադրել ՖԻՖԱ-ի վրա՝ ֆուտբոլի 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները հյուրընկալող երկրների ընտրության ժամանակ։

«Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով The Daily Teleraph-ին հաղորդում է, որ Բլատերը հայտարարել է, թե գերմանական կողմը իր ձայնը տվել է Քաթարին՝ տնտեսական շահերից ելնելով։

«Պարոնայք Սարկոզին և Վուլֆը փորձում էին ճնշում գործադրել իրենց ներկայացուցիչներ վրա ընտրության ժամանակ։ Ահա, թե ինչու է աշխարհի առաջնությունն անցկացվելու Քաթարում։ Նրանք, ովքեր ընդունել են այդ որշումը, պետք է պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն», - ասել է Բլատերը։

Հիշեցնենք, Ամերիկայի հետաքննությունների դաշնային բյուրոյի բացահայտումների հիման վրա ԱՄՆ-ի դատախազությունը մայիսի վերջին կաշառակերության մեջ մեղադրեց ՖԻՖԱ-ի տասնյակ պաշտոնայների, ոմանք ձերբակալվեցին, իսկ ՖԻՖԱ-ի երկարամյա ղեկավար Զեպ Բլատերը 5-րդ անգամ նախագահի պաշտոնում վերընտրվելուց մի քանի օր անց հրաժարական տվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG