Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահին


Ինդոնեզիա - Կործանված Hercules C-130-ի բեկորները, Մեդան, 30-ը հունիսի, 2015թ․
Ինդոնեզիա - Կործանված Hercules C-130-ի բեկորները, Մեդան, 30-ը հունիսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Մեդան քաղաքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, 141 մարդու կյանք է խլել։

«Այս ծանր պահին կիսելով Ձեր և բարեկամ Ինդոնեզիայի ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG