Մատչելիության հղումներ

Որդեկորույս ծնողներին արգելում են բարձրանալ Բաղրամյան 26


Որդեկորույս ծնողները Բաղրամյան փողոցի սկզբնամասում բանակցում են ոստիկանների հետ, Երևան, 2-ը հուլիսի, 2015թ.
Որդեկորույս ծնողները Բաղրամյան փողոցի սկզբնամասում բանակցում են ոստիկանների հետ, Երևան, 2-ը հուլիսի, 2015թ.

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները փորձում են բարձրանալ Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումի պատասխանը ստանալու համար։ Սակայն ինչպես անցած շաբաթ, այսօր էլ ոստիկանները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում կառուցված բարիկադների մոտից թույլ չեն տալիս նրանց առաջ անցնել։

«Նախագահին արդեն երրորդ դիմումն ենք ներկայացրել՝ մեկը՝ նոյեմբերի 27-ին, մեկը՝ փետրվարին, մեկն էլ՝ մի ամիս առաջ, սակայն առ այսօր չունենք ոչ մեկի պատասխանը։ Չեն թողում անցնենք, պատասխան ստանանք։ Մեր ձեռքի տակ կա նաև Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը, որ մենք ազատ կարող ենք քայլել, մոտենալ Բաղրամյան 26-ին, բայց չեն թողնում», - ասաց զոհված զինծառայողի ծնող Հովսեփ Մուրադյանը։

Ծնողները զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման «թեժ գիծ»՝ խնդրելով գալ ու տեղում օգնել իրենց մոտենալ նախագահի նստավայրին։

Հիշեցնենք՝ ծնողները նախագահին խնդրում են օգնել բացահայտելու իրենց որդիների սպանությունների իրական հանգամանքները։

Ռուզան Գիշյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG