Մատչելիության հղումներ

«Ինտեր ՌԱՕ»-ն ՀԷՑ-ի վնասների համար մեղադրում է Հայաստանում գործող կարգավորման համակարգին


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) 100-տոկոսանոց սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը որպես ՀԷՑ-ի կրած վնասների պատճառ մատնանշել է Հայաստանում գործող կարգավորման համակարգը:

Ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալությանը Կովալչուկը ասել է, որ 11 տարիների ընթացքում սակագնի անբավարար բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը հանգեցրել են մի իրավիճակի, երբ երկրի բաշխիչ ցանցերի համակարգը 37 միլիարդ դրամի եկամուտ չի ստացել:

«Սրանք են ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակի հիմնական պատճառները», - հայտարարել է նա:

Հայաստանի բաշխիչ ցանցերում գործում է մեկ գնորդի մոդելը: ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնում է արտադրող ձեռնարկություններից՝ ատոմակայանից, հիդրոկայաններից և ջերմակայաններից ու վաճառում սպառողներին: Սակագինը հաստատում է պետությունը:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG