Քիչ առաջ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում սպան հրելով շենքից դուրս հանեց «Ազատության» նկարահանող խմբին։
Լրագրողը բաժանմունքում զրուցում էր բերման ենթարկվածների հարազատների հետ, երբ մոտեցավ ոստիկանության փոխգնդապետն ու ասաց, որ օրենքն արգելում է ոստիկանական շենքում նկարահանում իրականացնել։
Լրագրողի պնդումներին՝ «օրենք վկայակոչեք», ոստիկանը չարձագանքեց, փոխարենը ասաց. - «Ստիպված եմ քեզ դուրս հրավիրել, ընկերուհի, դուրս եմ հրավիրում ձեզ, գնացեք, դուրս եկեք, ես պարտավոր չեմ ձեզ օրենքն ասել, չես ենթարկվում մեր պահանջին, դուրս արի, ինչքա՞ն կրկնեմ»: Ապա նա նկարահանող խմբին դուրս հանեց շենքից ու դուռը փակեց։
Նարինե Ղալեչյան