Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակի հետ


ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը այսօր Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրի հետ:

Գալուստ Սահակյանը, ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, փաստել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-կանադական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցչի:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացված միջոցառումների և Կանադայի՝ այդ միջոցառումներին մասնակցելու մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ դա հայ ժողովրդի և միջազգային հանրության համար կարևոր է ոչ միայն ևս մեկ անգամ պատմական փաստերը բարձրաձայնելու, այլև նմանօրինակ հանցագործություններին «այլևս երբեք» ասելու առումով:

Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել Կանադայի Համայնքների պալատի նախագահին՝ապրիլի 24-ը Կանադայում Հայոց ցեղասպանության օր հռչակող բանաձևի ընդունման համար:

Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար և նշել, որ կարևորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջև. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով և երկխոսությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG