Մատչելիության հղումներ

Հայաստանը 16-րդ տեղը գրավեց «Եվրատեսիլ - 2015»-ում


Ավստրիա - Genealogy խումբը «Եվրատեսիլ - 2015»-ի փորձի ժամանակ, Վիեննա, 15-ը մայիսի 2015թ.
Ավստրիա - Genealogy խումբը «Եվրատեսիլ - 2015»-ի փորձի ժամանակ, Վիեննա, 15-ը մայիսի 2015թ.

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Առերեսվի'ր ստվերին» (Face the Shadow) երգով, Վիեննայում անցկացված «Եվրատեսիլ - 2015» երգի մրցույթում գրավեց 16-րդ տեղը։

Մրցույթում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ Heroes («Հերոսներ») երգով, երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին, համապատասխանաբար, Ռուսաստանը և Իտալիան։

Genealogy («Ծագումնաբանություն») խմբում, հիշեցնենք, ընդգրկված են հինգ աշխարհամասերի ազգությամբ հայ երգիչներ՝ Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը` Ամերիկայից, Վահե Թիլբյանը` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից, և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից։ Խմբի՝ արտերկրում բնակվող հինգ անդամները վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացան, անձնագրերը նրանց հանձնեց անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացնելիք երգի սկզբնական անվանումն էր «Մի՛ ժխտիր» (Don’t Deny), որը, սակայն, հետագայում փոխվեց՝ շահարկումներից խուսափելու պատճառաբանությամբ։

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անցկացվեց «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG