Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ:
«Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք»,- հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը։