Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց


Ոստիկանական մեքենա, արխիվ
Ոստիկանական մեքենա, արխիվ

Այսօր, ժամը 12։30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս: Այս մասին հաղորդում Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ոստիկանությունը մեկ անգամ ևս ծնողներին հորդորում է «տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում, անձամբ վարել մեքենան»:

«Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգ»-ի հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG