Մատչելիության հղումներ

Սարգսյան․ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների իրավական նոր հիմք ձևավորել


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում մասնակցել է ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Սարգսյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, Հայոց ցեղասպանության և Եվրամիության հետ հարաբերությունների թեմաներին:

«Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը մի կողմից կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ բանակցությունների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի այլ ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունից բխող հանձնառությունների հետ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG