Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը այսօր առավոտյան համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ Հայաստանի Զինված ուժերին պատկանող ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։