Մայիսի 14-15-ը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ գագաթնաժողովին և ֆորումին ներկա են գտնվելու տարբեր երկրներում կրթության ոլորտի պատասխանատուներ և պատվիրակություններ: